Այս օրերին շարունակում եմ իմ կրթությունը օնլայն հարթակում: Դասավանդող ուսուցիչները ուղարկում են առաջադրանքներ , իսկ ես՝ կատարելով տեղադրում եմ իմ բլոգում:
Այս օրերին շատ կարևոր է զբաղվել նաև ինքնակրթությամբ , այդ իսկ պատճառով շարունակելու եմ ազատ ընթերցումներս և թողարկումներ եմ կատարելու ՝ Լապտեր մանկապատանեկան հանդեսում:
Օնլայն հարթակ ենք տեղափոխել նաև մեր հոգեբանության ակումբի դասերը: Հանդիպելով օնլայն հարթակում , կազմակերպում ենք տարբեր քննարկումներ:
Օնլայն կերպով հաճախում եմ՝ ԹՈԻՄՈ , նաև գրանցվել եմ աշխատարանի, որի ընթացքում օտարերկրացի մասնագետների օգնությամբ կսովորեմ R ծրագրավորման լեզուն:
Գրանցվել եմ կոնֆերանսի, որի ժամանակ մի քանի օր անընդմեջ քննարկումներ ենք կատարելու ՝ COVID-19 -ի շուրջ: Քննարկելու ենք նոր թեստավորման համակարգերը և փորձելու ենք գտնել հնարավոր լուծումներ:
Օնլայն կերպով եմ անցկացնում կիթառի և սոլֆեջիոի պարապմունքները: Ազատ ժամանակ սովորում եմ նոր տարբեր տիպի ստեղծագործություններ:
Կարդում եմ հայ և օտարերկրացի գրողների ստեղծագործությունները և կատարում վերլուծություններ: Սրան զուգահեռ շարունակում եմ ստեղծագործել արձակ ժանրում:
Դիտում եմ տարբեր փաստավավերագրական ֆիլմեր:
Ստեղծված իրավիճակը չպետքէ խանգարի մեր կրթությանը, մենք պետք է շարունակենք զբաղվել ինքնակրթությամբ այնքան ժամանակ որքան կպահանջի համաճարակը: Չէ՞ որ հենց նա էր այս ամենի ձեռարկողը:
Հետևեք հիգիենայի կանոններին: Առողջ ե՛ղեք:)