«Մենք Ղարիբ Անցորդ…»
Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով
Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք»,
Վաղուց մոռացուած հանգստի վայրից
Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։
Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք,
Ապաստան, կայան չկայ մեզ համար,
Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք
Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…
Բանաստեղծությունը կյանքի անցողիկության մասին է : Ասվում է , որ բոլորս գալիս ենք այս աշխարհ, և ինչպես գալիս ենք այդպես էլ գնում ենք: Պետք չէ կյանքի որևէ էտապում կանգ առնել, քանզի կյանքը չի կանգնում , այլ՝ վերջանում է…
«Նորից մի Կարոտ…»
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ղանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…
Բանաստեղծությունը սիրո կարոտի և տառապանքի մասին է : Սիրո թախծոտ հիշողությունները , պարուրում են հերոսի հոգին:
«Տարէք հողմեր…»
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Բանաստեղծությունը սիրո ծանր ապրումների արտացոլանք է: Հերոսի սիրտը «անտուն, անմեր, անմեր» է մնացել: Այդ ծանր ապրումնեից ազատվելու համար, խնդրում է, որ հողմերը տանեն իր սիրտը , որպեսզի այլևս չզգա այդ ցավը և կարոտը: