Ստեղծագործությունների տեսակներ

Ստեղծագործությունների տեսակներ

Տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կայուն ձև է , որը բաղկացած է ութ տողից: Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Չարենցի տրիոլետներից՝

«Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը»

«Հիմա ամեն ինչ անիմաստ է»

«Շրշում են իմ շուրջը, շրշում»:

Սոնետ

Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող։ Սոնետի հանգավորման  ձևերը շատ բազմազան են։ Ամենից բնորոշն այն ձևն է, երբ սոնետի քառատողերն ունենում են երկու ընդհանուր հանգ, որոնք տողերն իրար են կապում օղակաձև կամ խաչաձև հանգավորումով։ Իսկ եռատողերի մեջ հանդես է գալիս երեք հանգային վերջավորություն՝ ամենատարբեր դասավորությամբ։ առանձին դեպքերում էլ սոնետը կարող է ունենալ երեք քառատող և մեկ եզրափակիչ երկտող։

Չարենցի սոնետներից՝

«Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ»

Ռուբայի

Ռուբային՝ պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է , առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են՝ Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ։

Չարենցի Ռուբայիներից՝

«Նա հոսում է, ալիք առ ալիք»

«Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին»

«Նա կուզեր, որ լինի անէ»:

Գազել

Բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։ Առաջին տան երկու տողերն էլ ավարտվում են նույն բառով կամ բառերով, իսկ դրանց նախորդող բառերը հանգավորվում են։ Տողավերջում կրկնվող բառերը կոչվում են ռեդիֆ։ Նույնը կրկնվում է նաև բոլոր հաջորդ տների երկրորդ տողերում։

«Ծիածան»

«Տաղարան»

«Մորս համար գազել»

Leave a comment