
1.Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:
Կենսաբանական ռեսուռսների դերը մեծ է մեր կյանքում: Կենսածին ռեսուռսները կազմվում են բուսական և կենդանական ռեսուռսներից:
Բուսական ռեսուռսների տեսակներն են ՝ դեղաբույսեր, սննդային բույսեր, կերաբույսեր, տեխնիկական բույսեր, դեկորատիվ բույսեր:
Սննդային բույերը և դեղաբույսերը ամենամեծ կիրառությունն ունեն: Սնդդային բույսերը օգտագործում են ՝ սննդի արտադրությունում: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ:
2.Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ:
Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Այս ամենի պարզագույն օրինակն այն է , որ մարդը՝ սնվում է կենդանիներով, կենդանիները բույսերով կամ կենդանիներով: Բույսերը և կենդանիները նաև փոխազդեցություն ունեն ջրի հետ: Նաև պետք է հիշել, որ բույսերը ունեն մի շատ կարևոր ֆունկցիա ՝ ֆոտոսինթեզը: Դա այն գործնթացն է ՝ երբ շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին: Կենսոլորտը փոխազդում է նաև մարդոլորտի հետ:
3. Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Կենդանական ռեսուռսները պահպանելու համար առաջնային են՝ որսի կարգավորումը և անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Որսի կարգավորման համար կան մի քանի կանոններ նաև պետք է հիշել կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Կարշում եմ պետք է արգելվի այն կենդանիների որսը , որի միակ նպատակը մորթի կամ կաշի ստանալն է : Այս հարցի լուծումներից է նաև արգելոցների ստեղծումը:
4.Ի՞նչ է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը:
Կլիմայավարժեցումը մարդու կողմից կենդանիների վարժեցնելն է շրջակա միջավայրին:
Կլիմայավարժեցումն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմը:Դրական կողմն այն է, որ վերաբնակեցման շնորհիվ վերականգնվում են ոչնչացման եզրին կանգնած կենդանիները, իսկ որոշ կենդանիներ փրկվում են իսպառ ոչնչացումից:
Բացասական կողմն այն է, որ կլիմայավարժեցման հետևանքով կենդանիները կարող են ենթարկվել մուտացիայի:
Մեր խնդիրն է , անել ամեն բան կենսոլորտի պահպանման համար: