Բարդ է պատկերացնել մեր մոլորակը առանց կենդանիների: Ցավքոէ մարդկային էվոլուցիայի շրջանում շատ կենդանիներ վերացել են: Դրանց մի մասը վերացել է բնակլիմայական պայմաններին չհարմարվելու պատճառով , իսկ մյուս մասը ՝ մարդու գործունեության շնորհիվ: Ստրոև կներկայացվեն դրանցից երկուսը:
Պարկավոր գայլ

Պարկավոր գայլը պատկանում է անհետացած պարկավոր կաթնասունների դասին: Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում , դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած: Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիները արդեն շատ քիչ էին մնացել Թասմանիա կղզում։ Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թվականին , երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա: Աբելի խմբի փորձագետները ապշած էին այդ հետքերց: Դրանք առաջին հայացքից հիշեցնում էին վագրի ոտնահետքեր, սակայն ապարդյուն:
Կենդանու մասին առաջինը հիշատակել է ֆրանսիացի բնագետ՝ Ժակ Լաբիլարդիերը , իր աշխատության մեջ:
Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել։ Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի։ Պարկավոր կենդանիներից այն էականորեն տարբերվել է իր մարմնի կազմվածքով։
Պարկավոր գայլի երկարությունը 100 – 130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ։ Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ։
Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում: Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից դուրս մղվեցին Ավստրալիայից: Այնուհեև ֆերմերները կազմակերպում էին նրանց սպանդը: Պատճառը այն էր, որ պարկավոր գայլերը խոշոր վտանգ էին հանդիսանում ընտանի կենդանիների համար:
Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանակը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ։ Սակայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանության մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում։ Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930թ. մայիսի13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը։
Երկսապատավոր ուղտ

Այս կենդանին ներկա պահն գտնվում է կրիտիկական վիճակում և հանդիպում է միայն ՝ Չինաստանում և Մոնղոլիայում: Շատ հազվադեպ հանդիպում է նաև ՝ Ռուսաստանում: Երկսապատավոր ուղտերը լավ հարմարվում են ծայրահեղ եղանակային պայմաններին։ Նրանք կարող են դիմակայել ինչպես տաք և չոր անապատային ամառներին, այնպես էլ շատ ցուրտ և ձյունառատ ձմեռներին։
Երկսապատավոր ուղտը, ի տարբերություն միասապատ ուղտի, պահպանվել է նաև վայրի տեսակով, թեկուզ և փոքր քանակով: Բակտրիանի արտաքին տեսքը լավ հայտնի է – այն այնքան բնորոշ է, որ թույլ չի տալիս շփոթել այն որևէ այլ կենդանու հետ. երկու սապատների առկայությունը այն կտրուկ տարբերում է միասապատ ուղտից: Բակտրիանն ունի կլորացված մարմին, ոտքերը բավականին երկար են: Երկսապատավոր ուղտը բավականին խոշոր կենդանի է: Հասակն անցնում է երկու մետրը. լինում է և՛ 210 սմ, և՛ նույնիսկ 230 սմ: Հասակը սապատներով ավելի բարձր է, մինչև 270 սմ: Երկու սապատների միջև թամբը գտնվում է 1,7 մ բարձրության վրա, այդ պատճառով էլ դժվար է բարձրանալ կանգնած ուղտի վրա – դրա համար ուղտին հրամայում են պառկել կամ իջնել ծնկների վրա: Սապատների միջև հեռավորությունը 30 սմ-ից ավել է, որն էլ բավականին տարածք է, որպեսզի մարդ նստի:
Ցավոք երկսապատավոր ուղտը նույնպես գտնվում է վերացման եզրին: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է պայքարել ցանկացած տեսակի կենդանու գոյության համար: Եթե սա բոլորը գիտակցեն, ապա շատ կենդանիներ ստիպված չեն լինի տեղ գտնել կարմիր գրքում: