Գավգամելայի ճակատամարտն ընդեմ Ստալինգրադի ճակատամարտի

Գավգամելայի ճակատամարտն ընդեմ Ստալինգրադի ճակատամարտի

Տարիներ, դարեր, հազարամյակներ․․․ ժամանակն անցնում է, բայց պատերազմները եղել են կան ու կարծում եմ միշտ էլ կլինեն։ Պատերազմները տարբեր տեսակների են լինում՝ ներքաղաքական, արտաքինն, համաշխարհայի, սառը և այլն։ Դրանց պատճառները նույնպես տարբեր են, բայց կա մի ընդանրություն՝ դրանք բոլորը երբեք միանգամից չեն սկսում։ Այդ պատճառները երկար արմատանում են պետությունների, մարդկանց մեջ և սպասում են մի չնչին սխալի, հարմար պահի, որպեսզի սկսեն կռվելը։ Տարիների ընթացքում պատերամներում շատ բան է փոխվել՝ մարտավարությունից մինչև չափեր, մասնակիցների քանակն ու ընդգրկվածության մակարդակը։ Եթե առաջ պատերազմը վերաբերվում էր կռվող 2 պետություններին, ապա հիմա այդպես չէ, քանզի կան դաշինքներ/ ՆԱՏՕ, ԵԱՀԽ, ԵԱՏՄ․․․/ և նրանց անդամ յուրաքանչյուր երկրի պատերազմում ներքաշվելու մեջ, կներքաշվեն դաշինքի անդամ մյուս երկրները նույնպես։

Գավգամելայի ճակատամարտ

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։

Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը վնասեց զինվորներին: Մինչդեռ հունամակեդոնական զորքը լիարժեք հանգստացավ։

Ստալինգրադի ճակատամարտ

Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում Նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ Ստալինգրադ քաղաքի վերահսկման համար։ Ճակատամարտը տեղի ունեցավ 1942 թ. օգոստոսի 23-ից 1943 թ. փետրվարի 2-ը:

Այն համարվում է պատերազմների պատմության մեջ ամենաարյունալի ճակատամարտը՝ մոտավորապես երկու միլիոն զոհ։ Գերմանական բանակի մեծ կորուստների պատճառով Ստալինգրադի ճակատամարտը վճռական բեկում մտցրեց ողջ պատերազմում։ Ստալինգրադի ճակատամարտից հետո Գերմանական բանակը այլևս երբեք չկարողացավ վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Պատերազմում մասնակցող զինվորների կյանքը միջինում տևում էր 24 ժամ

Ստալինգրադի ճակատամարտի արդյունքում սովետական բանակին պահանջվում է ջախջախիչ պարտության մատնել Գերմանիայի 6-րդ բանակին միավորումները, իտալական բանակի 8-րդ դիմիզիան: Վճռական մարտերի ժամանակ 20 օրերի ընթացքում, զոհվում է թշնամական բանակի 1,5 միլիոն զինվոր, գերի ընկնում 90 հազարից ավելի զինծառայող: Գերմանիայում Համաշխարհային պատերազմի ակզբից ի վեր առաջին անգամ հայտարարվում է ազգային սուգ:

Ճակատամարտից հետո ֆաշիստական երկրներին հարող պետություներում ուժեղացավ Գերմանիայի նկատմամբ անվստահությունը, իսկ Թուրքիան և ճապոնիան հետ կանգնեցին ԽՍՀՄ-ի հետ ակտիվ պատերազմական գործողություններ մղելու գաղափարից:

Leave a comment