Մովսես Խորենացի «Խորհուրդ մեծ»
Խորհուրդ մեծ և սքանչելի
Որ յայսմ աւուր յայտնեցաւ,
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս`
Տան աւետիս աշխարհի:
Ծնաւ նոր արքայ
Ի Բեթղեհեմ քաղաքի,
Որդիք մարդկան, օրհնեցէք,
Զի վասն մեր մարմնացաւ:
Անբաւելին երկնի և երկրի
Ի խանձարուրս պատեցաւ,
Ոչ մեկնելով ի հօրէ`
Ի սուրբ այրին բազմեցաւ:
Խորհուրդ մեծ եւ սքանչելի
Որ այս օրերին հայտնվեց
Երգում էին հրեշտակները եւ հովիվները
Տալիս են աշխարհին ավետիս
Ծնվեց նոր արքան Բեթխեհեմ քաղաքում
Մարդկանց որդիներ օրհնեք
Քանի որ նա մարմնացավ
Անբավելին երկնի եւ երկրի
Խանձարուրի մեջ տեղավորվեց
Չլինելով իր հորից
Սուրբ գահին բազմեց:
Ներսես Շնորհալի «Բազմութիւնք հրեշտակացն»
Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց
իջեալ ի յերկնից ընդ միածին թագաւորին:
Որք երգէին եւ ասէին. Սա է Որդին Աստուծոյ:
Ամենեքեան ասասցուք՝ ուրախ լերուք, երկինք,
եւ ցնծասցեն հիմունք աշխարհի.
զի Աստուածն յաւիտենական ի յերկրի երեւեցաւ
եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցէ զանձինս մեր:
Բազմություն հրեշտակների եւ զորավոր զորքերի
Իջած երկնքից միածին թագավորի մոտ
Որ երգում եւ ասում էին. Սա որդի Սուրբ Աստծո
Ամենքն ասում էին` ուրախ եղիր երկինք և ցնծացին աշխարհի կողմերը
Քանզի հավիտենական Աստվածը երկրի վրա երեւաց
Եվ մարդկանց մեջ երեւաց եւ մեր անձերը ապրեցրեց:
Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, օգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:
Իմ մեղքերի բազմությունից վտանգվում եմ,
Խաղաղության Աստված, օգնիր ինձ
Իմ անօրէությունից ալեկոծվում եմ,
Խաղաղության թագավոր ,օգնիր ինձ
Իմ մեղքերի խոր ծովում տարուբերվում եմ
Նավապետ բարի , փրկիր ինձ: