Հասարակագիտությունը ՝ որպես գիտություն

Հասարակագիտությունը ՝ որպես գիտություն

(նախագծային աշխատանք)

Հասարակագիտություն բառը կազմված է  <<հասարակություն>> և <<գիտություն բառերից>>: Այստեղից էլ հետևում է , որ այն գիտություն է հասարակության մասին: իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին:

Հասարակագիտությունը  բաժանվում է բազմաթիվ ոլորտների, որոնցից յուրաքանչյուրը համարվում է «հասարակական գիտություն»: Դրանք բազմազան են՝  իրավագիտություն, իրավաբանություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, բանասիրություն, լեզվաբանություն, ժողովրդագրություն, սոցիոլոգիա, պատմություն, քաղաքագիտություն, մանկավարժություն, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն, մարդաբանություն, իրավունք, հասարակագիտություն, հաղորդակցություն, հնագիտություն:

Իրավագիտություն

Իրավագիտությունը կամ իրավաբանությունը գիտություն է իրավունքի մասին։ Իրավաբանները բաղվում են իրավունքների պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները որոնց վրա հիմնված է իրավունքը: Իրավունքը լինում է՝ փաստական և բնական:

Տնտեսագիտություն

Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է , որը ուսումնասիրում է ՝ ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը: Տնտեսական վերլուծությունները կարող են օգտագործվել ամբողջ հասարակության մեջ, բիզնեսում, ֆինանսներում, առողջապահության և կառավարման ոլորտներում։

Հոգեբանություն

Այս հասկացությունը առաջացել է ՝16-րդ դարում: Սկզբում այն զբաղվում էր հոգևոր երևույթների ուսումնասիրությամբ: Շատ տարիներ անց որոշվեց , որ այն նաև պետք է ուսումնասիրի մադու գործունեությունը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Բանասիրություն

Այս ոլորտը ուսումնասիրում է լեզվի և գրականության հետ կապված հարցերը: Այլ կերպ ասած, այն բաղկացած է երկու բաժնից՝ գրականություն և լեզվաբանություն:

Ժողովրդագրություն

Սա գիտություն է ազգաբնակչության մասին: Ժողովրդագրությունը հասարակական գիտություն է, որը սոցիալական, տնտեսական, կենսաբանական, աշխարհագրական գործոնների, պատճառների և պայմանների հիման վրա ուսումնասիրում է ազգաբնակչության կառուցվածքի, տեղաշարժի և դինամիկայի օրինաչափությունները։

Պատմություն

Պատմությունը գիտությունների ոլորտէ , որը ուսումնասիրում է մարդու՝ գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը և այլն:

Քաղաքագիտություն

Տվյալ գիտությունը ուսումնասիրում է մարդու կապերը պետական և ոչ պետական հաստատությունների և մարմինների հետ: Այս մասին նշվում է ՝<<Պոլիտիկա>> աշխատության մեջ:

Մանկավարժություն

Այսպիսով, մանկավարժությունը գիտություն է անձի ձևավորման ու զարգացման օրինաչափությունների, կրթության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու բովանդակության մասին։ Մանկավարժությունը որպես գիտություն զբաղվում է սերունդների կրթության, դաստիարակության, զարգացման հիմնախնդիրներով:

Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն

Հասարակական աշխարհագրություն, ուսումնասիրում է բնակչության և տնտեսության տեղաբաշխման օրինաչափություններն ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ այդ տեղաբաշխման տեղական առանձնահատկությունները որոշակի տարածաշրջաններում ու երկրներում:

Մարդաբանություն
Այս գիտությունը ուսումնասիրում է՝ մարդկությունը, նրանց վարքը, անցյալն ու ներկան:

Իրավունք

Իրավունքը համարվում է իրավական նորմերի համակարգ: Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Հնագիտություն

Սա հին հասարակությունը և նրա մշակույթը ուսումնասիրող գիտություն է:  Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։

Եզրակացություն՝

Հասարակագիտությունը կարևրագույն գիտություններից մեկն է , քանի առանց նրա դժվար է պատկերացնել մարդկանց գործունեությունը:

Leave a comment