Լուցկիներով աղջիկը
(վերլուծություն)
Մի ցուրտ երեկո , աղջիկը շրջում էր փողոցներով, որպեսզի իր լուցկիները վաճառի: Նա մրսում էր , քանի որ հագել էր իր մոր հնամաշ կոշիկները, որոնք առանձ այն էլ մեծ էին և անհարմարավետ: Քիչ անց աղջկանից ողանում են իր կոշիկները, որպեսզի երեխայի համար օրորոց պատրաստեն: Աղջիկը մնում է ոտաբոբիկ: Նա շատ էր մրսում , սակայն տուն վերդառնալ չէր կարող, քանի որ ձեռնունայն տուն վերդառանալու պատճառով նրա ֆաժան հայրը կճպատժի աղջկան: Այս ամենից բացի տուն վերդառանալը անիմաստ էր քանի եր տանը նույնպես ցուրտ էր:
Աղջիկը շատ էր մրսել և իր տաքանալու միակ միջոցը լուցկին էր: Նա գնում է մի պատի տակ նստում և սկսում լուցկիները վառել: Առաջին լուցկին վառելիս նա տեսիլք է տեսնում, թե իբրև տաք կրակը նրան ձերմացնում է , սակայն լուցկին հանգչում է: Նա վառում է երկրորդը, այս անգամ նա մի սենյակում էր գտնվում և իր դիմաց դրված էր ճոխ սեղան: Երրորդ լուցիկն վառելով նա տեսնում է շքեղ զարդարված և տաք տուն : Հենց այս ժամանակ նա նկատում է , որ ինչ-որ մեկը մահացավ, քանի որ երկնքից աստղ էր գլորվել իր ետևից հետք թողնելով: Նա տեսիլք է տեսնում , որտեղ իր մահացած տատիկն էր: Աղջիկը այնքան էր կարոտել տատիկին, որ ամբողջ լուցկիները վառում է : Տատիկը պարզում է ձեռքը և նրանք միասին գնում են դիմավորելու Ամանորը:
Առավոտյան պատի մոտ գտնում են աղջկա դին: Նա տաքանալ էր ուզում…
Պատմվածքը մյուսներից առանձնանում է իր եզակի հուզական դաշտով; Այս պատմվածքը անապահով և խեղճ կյանքով ապրող աղջկա մասին է: Աղջիկը իրեն անապահով էր զգում , քանի որ նրա հայրը իրեն պաշտպանելու փոխարեն մշտապես սպառնում էր: Աղջիկը այնքնա էր երազել տաք տան, ճոխ սեղանի, գեղեցիկ եղևնու մասին ,որ այդ ամենը իր համար երազանք էր դարձել և նա դա միայն տեսիլքում էր տեսնում: Նայելով աղջկան հասկանում ենք , որ այդ ամենը մեզ համար սովորական մի բան է: Եվ ուշ ենք հասկանում , որ կան հազարավոր մարդիկ , որոնք չունեն մեր հնարավորությունները և անգամ երազում են դրանց մասին , մինչ դեռ մենք շարունակ բողոքում ենք կյանքից և մշտապես մեղադրում ճակատագրին:
Ամանորյա հեքիաթ
(վերլուծություն)
Կարծում եմ ,պատմությունը մարդկանց կյանքն ու երազանքներն է բնութագրում: Սկզբում պատմում է այն մասին թե ինչերի միջով անցան մայրիները: Ապա պատմում է նրանց երազանքների և ցանկությունների մասին:
Ցավոք նրանց երզանքները կարծես անկատար մնացին քանի որ նրանք կտրվեցին և դեռ մի բան էլ ոչ այնքան լավ պայմաններում հայտվեցին: Իսկ վերջում , բոլորն էլ հասան իրենց երազանքների : Մի մասը ուրախացավ, քանին որ իրենց երազանքը հենց այպես էր կատարվել ինչպես որ իրենք էին ուզում: Երրորդ մայրին շարունակ անիծեց իրեն և իր բախտը , չհասկանալով որ իր երազանք էլ է կատարվել, պարզապես ոչ այնպես ինչպես որ նա էր կամենում:
Եվ իսկապես , պետք է զգույշ երազել, քանի որ երազանքները կատարվելու հատկություն ունեն:
Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին
(վերլուծություն)
Մի աղջիկ շարունակ սրինգ էր նվագում: Նա իր երգերում պատմում էր աշխարհի գեղեցկության մասին: Նաև նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիան ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան հորդորեց գրել այնպիսի երգեր, որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց, նկատեց որ սրինգը չի նվագում:
Աղջիկը սրինգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Ի պատասխան սրիգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:
Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ պետք է հավատա իր մտքին, քանզի միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար: Այո այդպիսով կլինենք հանճար , թեկուզ և հնարավոր է ոչ աշխարահռչակ , սակայն մեր հոգում այն ամենահայտնի հանճարը կլինի երբևէ: