Իմ աշունը

Իմ աշունը

Կարծում եմ աշնան մասին անվերջ կարելի է խոսել
: Անվերջ կարելի է հիանալ այդ եղեցկությամբ: Անվերջ կարելի է քայլել չորացած տերևների միջով և լսել անձրևի ձայնը: Եվ վերջապես, անվերջ կարելի է տխրել աշնանը: Այո՛, ինձ համար աշուն և տխրություն բառերը ասես հոմանիշներ լինեն: Աշունը ՝ թեև տխուր է , բայց ամենագեղեցիկն է:

Եթե ուշադիր լինենք , ապա աշնանային փողոցներով քայլելիս շատ բաներ կնկատենք: Աշնանային փողոցներում այնքան թափոններ կան: Ամեն կանգառում այնքան արցունք ու կարոտ կա, որ հաշվելով չեմ վերջացնում: Մեր մայթերին անհասցե նամակներ կային, որ չուղարկվեցին: Ամառվա արևից ջերմացաց ասֆալտին այքան արցունքներ են մնացել: Մեր ամեն խաչմերուկի վրա հայացքներ են խաչվել իրար, հետո ձևացրել թե չեն հիշում իրար: Աշնանային փողոցներում ծիծաղ կա, որ լաց է իրականում: Եթե ուշադիր լինենք ապա այնքան մոռացված, ջարդված, թափված, լքված, մաշված կարոտներ կտեսնենք:

Գիտե՞ս ուզում եմ փողողից բոլոր կարոտները հավաքել , բայց ձեռքերումս չի տեղավորվում:

Leave a comment