Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:
Հ. Սահյան
<<Աշնանամուտի ջրերը բարակ>> բանաստեղծությունը աշնան պատկեր է և տխուր սիրո մի պատմություն:
Աշնանամուտի ջրերը կրկին մասուր են բերում սարերից , սակայն հերոսի կյանքում այդ ամենը կորցրել է իր հմայքը, քանի որ իր սերը <<քրքրվել և մնացել է այդ փշերի վրա>>: ԵՎ այդ փշերը նրան իր սիրո սասուռն են հիշեցնում, կրկին բորբոքելով նրա վերքը: