
Ինձ համար երջանկությունը ՝ ինչպես մյուս վերացական գոյականները սահմանում չունի: Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում երջանկություն հասկացությունը: Մեկի համար երջանկությունը կայանում է հարստության մեջ, մյուսի երջանկության համար առողջություն է պետք, իսկ ոմանց անգամ մեկի ժպիտն է բավական երջանիկ լինելու համար: Ըստ իս կյանքը երջանիկ չի լինում: Երջանիկ են լինում ժամերը, րոպեները կամ վայրկյանները:
Կան մարդիկ, որ ողջ կյանքի ընթացքում երջանկություն են որոնում : Նրանք երջանկությունը որոնում են ամենատարբեր բաներում:
Անձամբ ինձ համար երջանկությունը այն է , երբ քեզ սիրելի մարդիկ առողջ են և երջանիկ: Ինձ երջանիկ զգալու համար բավական են մարդկանց ժպիտները:
Երջանիկ զգալու համար շատերին ինչ որ բան պակասում է , սակայն հասնելով այդ ցանկությանը մարդը հասկանում է , որ դա չի կարելի համարել երջանկություն քանի ,որ նա սկսում է ձգտել ավելիին: Այսպիսով կարելի է ասել, որ երջանկությունը մեր մոտիվացիայի մի մասն է կազմում:
Չպետք է ապրել անցյալի երջանիկ օրերով , այլ պետք է գալիք պահերը երջանիկ դարձնել: Եվ առհասարակ երջանկություն որոնել պետք չէ, քանի որ եթե ուշադիր լինենք ապա կնկատենք՝ որ թեկուզ փոքր քանակությամբ , բայց այն միշտ մեզ հետ է: