Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև

Բնութագրելով Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը՝ Լեոն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Հետագայում նրանց գործը շարունակեցին իրենց աշակերտները:

Ըստ Խորենացու Մաշտոցը մշտապես գերազանցել է բոլոր առաքինի մարդկանց, քանի որ նրա բնավորության մեջ երբեք տեղ չեն գտել ՝ մարդահաճությունը, ամբարտավանությունը: Փոխարենը ՝ կարեկցող էր, մարդասեր, ուներ պայառ միտք, հանճարեղ խոսք և այլ բարձրագույն արժեքներով էր օժտված:

Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ Նա նաև ստեղծել է այբուբեն գարգարացիների համար, այդ ժամանակ նա գտնվում էր ՝ Աղվանքում:

Սահակ Պարթևը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի և օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնա-ընտանեական իրավունքի նորմերը: Ինչպես նաև գրել և եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ և պատարագամատույց:  Սահակ Պարթևը մահացել է 90 տարեկան հասակում՝  իր ծնննդյան օրը:

Leave a comment