
Մարդկության համար անձրևը պարզապես բնության բնական երևույթներից մեկն է: Առաջին հայացքից իսկապես այդպես է : Նախքան անձրևը երկինքը ամպամում է, դրան հաջորում են տանիքների վրա կաթկթացող անձրևի կաթիլները: Այս ամենը գուցե և սովորական երևույթ է , սակայն ինձ համար անձրևը այլ նշանակություն ունի: Ես կարծում եմ, որ անձրևը բնութագրում է մարդու կյանքը: Ինձ թվում է արևոտ օրերը դրանք այն ուրախ օրերն են, որոնք մարդիկ ապրում են առանձ գիտակցելու, որ դա իրենց կյանքի լավագույն շրջաններից է : Այս ամենից ես անում եմ մի հետևություն, ինչպես բնության մեջ ՝ այնպես էլ կյանքում, անձրևոտ օրերին հաջորդում են արևոտ օրերը: Այնպես որ եթե ձեր հոգին հիմա անձրևում է, ապա հի՛շեք, որ շուտով արևի հերթն էլ է գալու:
Սիրում եմ իմ անձրևը իր բոլոր եղանակներով: