
Թրաֆիքինգը անգլերենից թարգմանաբար նշանակում է ՝ ինչ-որ բանի անօրինական վաճառք: Տվյալ դեպքում՝ դա մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է: Թրաֆիքինգը ծանր հանցագործություն է և նույնքան շահութաբեր է , որքան զենքերի և թմրանյութերի անօրինական վաճառքը: Կան թրաֆիքինգի մի շարք տեսակներ՝ ստրկություն կամ ստրկության նմանվող իրավիճակ, հարկադիր աշխատանք, սեռական շահագործում , երեխաների վաճառք, օրգանների փոխպատվաստում և այլն , այս ամեն ցավք այսօր մեծ տարածում ունի:

Ինտերպոլի տվյալներով, թրաֆիքինգը ամենաարագ զարգացող հանցագործություններից է: Ամեն տարի մոտավորապես 4.000.000 մարդ դառնում է թրագիքինգի զոհ: Հանցագործներին այն բերում է տարեկան 8-10 միլիարդ դոլարի եկամուտ: Մարդկանց վաճառքով և վերջիններիս շահագործմամբ զբաղվողները կոչվում են՝ թրաֆիքյորներ, սակայն կան նաև միջնորնդեր ՝ գործողություններն իրականացնելու համար:
Թրաֆիքյորները զոհին ձեռք են բերում տարբեր միջոցներով ՝ խաբեությամբ, բռնի ուժի կիրառմամբ կամ առևանգմամբ: Մեր օրերում տարածված է խաբեությամբ հավատ ներշնչելը: Նրանց հիմնական թիրախն են ՝ գործազուրկները կամ սոցիալապես անապահով վիճակում գտնվողները:
Երևույթից խուսափելու համար հարկավոր է զգուշացնել ողջ ժողովրդին և իհարկե զերծ մնալ կասկածելի առաջարկներից, քանզի անվճար պանիրը միայն թակարդում է լինում: