Երաժշտությունը ՝ մեր մշակույթի մի մասն է

Երաժշտությունը ՝ մեր մշակույթի մի մասն է

Երաժշտությունը սկզբնավորվել է նախամարդու հուզական խոսքի ելևէջների, աշխատանքային ռիթմերի, ձայնային ազդանշանների, թռչունների երգի ու կենդանիների զանազան կանչերի, հմայանքի հնչյունային տարրերի  հիման վրա:

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երաժշտական լեզուն. օգտագործելով երաժշտական լեզուների որոշակի տարրերն ու ընդհանուր կանոնները, ձևափոխելով դրանք՝ կոմպոզիտորը ստեղծում է իր անհատական լեզուն: Համաշխարհային երաժշտությունը հարուստ է բազմաթիվ տարատեսակներով, որոնք տարբերվում են ոճով, բովանդակությամբ, կատարման միջոցներով, ժանրային խմբերով և այլն: Երաժշտության հնագույն տեսակները (հմայական ծեսի, աշխատանքի, որսորդության) առաջացել են դեռևս նախնադարյան հասարակարգում և միախառնված էին արվեստի այլ տեսակների տարրերին:

Հայաստանում երաժշտությունն սկզբնավորվել է մ. թ. ա. XX–XVIII դարերում : Մեր մեծերը զարգացրել են հայկական երաժշտական մշակույթը: «Ով որ երաժշտությամբ զբաղվում է, նա ավելի բարի է, նրա մեջ դեպի գեղեցկությունը վերաբերմունքը լրիվ այլ է»,- ասում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ավելացնում,- «երբ լսում ես լավ երգ, վատ արարքներ չես գործում։ Երաժշտությունը ոչ միայն մեծ դեր ունի մշակութային կյանքում, այլև մեր կյանքում: Երաժշտությունը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հանգստացնում է, ուրախ տրամադրություն պարգևում, իր հետ բերում հիշողություններ, մոտիվացնում աշխատանքը։

Leave a comment