
Մեծ հայրենասեր, բարի, տաղանդավոր, աշխատասեր, ընկերասեր, երաժշտական հանճար այլ կերպ՝ Կոմիտաս: Կոմիտասը մեր երաժշտական հանճարն է : Նա մուտք գործելով հայ երգի ասպարեզ, մաքրեց հայոց երաժշտությունը և նոր ոգի դրեց երաժշտական մշակույթի մեջ: Նա մեզ մեծ երաժշտական գանձարան է թողել: Կոմիտասի դերը անգնահատելի է եղել հայ ժողովրդի կյանքում, նա ոչ միայն հրաշալի կերպով տիրապետում էր իր գործին , այլև մշտապես ժողովրդի կողքին էր դժվարին պահերին: Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմք է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Խոսելով նրա տաղանդներից , առաջինը որ կարող ենք նշել՝ դա նրա փայլուն լսողությունն է: Այո , այնպիսի լսողություն ինչպիսին Կոմիտասինն էր, մեր օրերում դժվար է գտնել: Նա զրուցելով մարդու հետ հասկանում էր ձայնի տեսակը և հզորությունը: Հենց այսպես էլ նա ընտրել էր իր երգչախմբի երեխաներին: Կոմիտասը մեծ հայրենասեր էր, այդ մասին իր աշխատություններում գրել է Ավետիք Իսահակյանը: Իսահակյանը, մշտապես հիանում էր Կոմիտասի տաղանդով, նա կարծում էր , որ առանձ Կոմիտասի հայկական երաժշտության զարգացման ուղին թերի կլիներ: Իսկապես , դժվար է պատկերացնել մեր երաժշտական մշակույթը առանձ Վարդապետի:
Այս տարի մեր հանճարը դարձավ 150 տարեկան, այո դարձավ այլ ոչ թե կդառնար, քանի որ ինչպես ինքն էր ասում նա միշտ ապրելու է հայ ժողովրդի հոգում: