Մարդը և նրա ապրելու միջավայրը

Մարդը և նրա ապրելու միջավայրը

 Եթե չկա բնություն, չկա նաև կյանք: Այս խոսքը պետք է մշտապես հիշել: Մարդկության զարգացումն անհնար է պատկերացնել առանց բնության, սակայն մարդկության արագ զարգացումը բնության վրա թողնում է աղետալի հետևանքներ: 

Մարդիկ իրենք են որոշում թե ինչպիսին պետք է լինի իրենց շրջակա միջավայրը, սակայն ցավոք մեծամասնությունը դա չի գիտակցում: Առանց բնության դժվար է պատկերացնել մեր շրջակա միջավայը: Մենք պետք է մշտապես մաքուր պահենք այն, քանզի դրանից է կախված մեր  ապագան:

Ցավոք, մարդիկ ուշ հասկացան այս ամենը : Նախքան այս գիտակցության հասնելը, մարդը անխնայողաբար օգտագործում էր բնությունը, նաև զուգահեռ աղտոտելով շրջակա միջավայրը: Հենց այս պատճառով մարդկությունը կանգնած է համամոլորակային խնդրի առջև:

Էկոլոգիան որպես գիտություն, հետազոտում է այդ խնդիրները և հնարավոր լուծումներ տալիս: Կարծում եմ , էկոլոգիան որպես գիտություն վաղուց է եղել, պարզապես առավել ուշարության է արժանացել այն ժամանակ, երբ առաջ եկան մի շարք խնդիրներ: Ներկա պահին այն որպես գիտություն զարգացած է , ինչը շատ կարևոր է , քանի որ որոշ չափով կանոնակարգվում է մարդկանց կողմից բնության շահագործումը:

Ներկա պահին ցավոք բնությունը աղետալի վիճակում է գտնվում: Մեր միջավայրը աղտոտված է , մարդու գործունեության շնորհիվ: Մեծ ծավալի են հասել անտառային հրդեհները, վերանում են մի շարք կենդանատեսակներ, բուսատեսակներ, աղտոտվում է ջուրը և այսպես մի շարք խնդիրներ կան որոնք իրենց վերջնական լուծումները չեն գտել: Եթե այսպես շաչունակվի , ապա մարդը անկարող կլինի վերականգնել բնությունը: Կարծում եմ բնությունը մարդկությանը արժանի կերպով է պատասխանում, քանի որ ամեն բան փոխադարձ է: Իսկապես եկեք մի պահ պատկերացնենք թե ինչ լավ դասավորված կլիներ բնություն- մարդ հարաբերությունները, եթե մարդը պատշաճ կերպով օգտագործեր բնությունը:

Ինձ թվում է , որ վաղուց եկել է այն ժամանակը երբ մարդը պետք է շտկի իր սխալները: Առաջին հերթին պետք է խնայողաբար օգտագործել  բնական ռեսուրսները, որպեսզի բալանսը կարգավորվի: Պետք է կազմակերպվեն մի շարք միջոցառումներ բնության փրկության համար, քանզի այն մեր մեծագույն պարգևն է: Եթե բոլորը միանան բնության պահպանման գործին , ապա մոտ ապագայում մեր հասարակությունը ոչ միայն կապրի առավել գեղեցիկ միջավայրում, այլև զերծ կմնա մի շարք հիվանդություններից:  Ամփոփելով այս ամենը կարելի է գալ այն եզրահանգմանը, որ բնությանը վնասելով վնասում ենք ինքներս մեզ:

Leave a comment