
Դպրոցում ուսանելու տարիներին, մենք կրթություն ենք ստանում մեր դասավանդողների կողմից: Կրթության դերը մարդու կյանքում շատ մեծ է: Կարևոր է, որ մարդը ստանա լիարժեք կրթություն: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում , մենք ինքներս ենք ընտրում մեր դասավանդողներին: Դպրոցում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններն ընկերական են: Այստեղ մենք հնարավորություն ունենք սովորելու այն առարկաները, որոնք որ ցանկանում ենք:
Կարծում եմ ուսուցիչների համար ամենալավ հաջողությունը այն է ՝ երբ նրանք տեսնում են ,որ կարողանում են կրթել իրենց աշակերտներին և հասցնել նրանց մեծ բարձունքների : Այսօր այն բարձունքները որոնց որ հասել ենք, դա մեր ուսուցիչների շնորհիվ է, դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք մեր ուսուցիչներին: Աշակերտի երախտագիտությունը ուսուցչի համար ամենամեծ վարձն է: