Մահմեդականությունը որպես կրոն

Մահմեդականությունը որպես կրոն

Մահմեդականության սկիզբը դրվել է 7-րդ դարի երկրորդ կեսին ՝ Հիջազ (Արևմտյան Արաբիա) քաղաքում: Կրոնի հիմնադիրը Մահմեդն է: Տվյալ կրոնի հետևորդները հնազանդվում են Ալլահին:  « Իսլամ » բառի արմատը կազմում են Ս,Լ,Մ տառերը : Արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ հնազանդություն: Կրոնի անվանումն արդեն հուշում է , որ կրոնի հետևորդները պետք է լինեն հնազանդ և հանդուրժող ինչպես Ալլահի , այնպես էլ միմյանց հանդեպ: Նրանք ովքեր հնազանդվում են Ալլահին ստանում են մուսլիմ, կամ մուսուլման անվանումը: Մուսուլմանները մշտապես պետք է գտնվեն խաղաղության մեջ, քանի որ դա համարվում է իրենց կրոնի կարևոր օրենքներից մեկը:

Նրանց սուրբ գիրքը Ղուրանն է: Ըստ ավանդության Ղուրանը Մուհամեդին է փոխանցել Գաբրիել հրեշտակապետը: Ղուրանում կարելի է առանձնացնել այնպիսի թեմատիկ խմբեր, ինչպիսիք են՝ մարգարեական սյուժեները, իսլամական իրավունքի նորմերը, պատմական իրադարձությունների մեկնաբանություններն և այլն: Մուսուլմանությունը բաժանվում է երկու խմբերի ՝ սուննիներ և շիաներ:

Սուննի իսլամը իր հերթին բաժանվում է այլ մանր հոսքերի: Այդ հոսքերը իրարից տարբերվում են աղոթքի կատարման ձևով, տոներով, այլակրոն մարդկանց հանդեպ ունեցած վերաբերմունքով և մի շարք այլ պատճառներով:Թվաքանակով սուննիները կազմում են մեկ միլիարդ մարդ, ամբողջ մուսուլմանների 90% -ը:

Շիա իսլամը հիմնված է Մուհամեդի թողած հաղորդությունների վրա: Նրանք կարծում են , որ Ալին Մուհամադի իրավահաջորդն է: Շիաները պնդում են ,որ Ալին ընտրվել է աստվածային կամքով: Շիա իսլամը բաժանվում է երեք ճյուղերի՝ տասներկուականներ, իսմայիլականներ և զեյդիականներ: Այս խմբերից գերիշխողը տասներկուականներն են:

 Իսլամը աշխարհի ամենաարագ տարածվող կրոնն է :Մի շարք երկրներում ճանաչվել է պետական կրոն:

Leave a comment