
Հուլիսի 8-ին Սուրբ Երորդություն եկեղեցու բակից ուղեւորվեցինք դեպի Սեւան։ Ճանապարհին կանգ առանք Գյումուշի հիդրոէլեկտրակայանի մոտ։ Ծանոթանալով ՀԷԿ -ի գործունեությանը շարունակեցինք ճանապարհը։ Հասնելով ճամբար հիացանք տեղանքի գեղեցկությամբ, սակայն տեսնելով Սեւանի աղտոտվածությունը տխրեցինք։Մեր քաղցրահամ ջրի միակ պաշարը կանգնած էր ճահճացման եզրին: Այնուհետեւ տեղավորվելով վրանում, գնացինք ճաշելու։Ճաշից հետո մեզ հանձնարարվեցին թեմաներ,որոնց շուրջ պետք է փոքրիկ նախագիծ ներկայացնեինք:Մեր խումբը ներկայացրեց հետեւյալ թեմայով՝ «Սեւանի հիմնախնդիրները եւ դրանց լուծումները»:Այս ամենից հետո խաղեր խաղացինք եւ գնացինք քնելու։
Առավոտյան արթնանալով գնացինք նախավարժանքի։ Ճաշից հետո կատարեցինք անձրեւաբեր ծես, որը անարդյունք չեղավ։ Ծեսից հետո գնացինք լողափ։ Լողափից վերադառնալով տեղեկացանք, որ ունենք բաց դաս, որը վարելու էին ԱԻՆ -ի աշխատակիցները:Բաց դասի ընթացքում իմացանք թե ինչպես պետք է վարվել երկրաժարժի ժամանակ եւ ինչ օգնություն պետք է ցուցաբերել ջրում խեղդվողին։ Փոքրիկ ընդմիջումից հետո կազմակերպեցինք աղբահավաք։ Երեկոյան ընթրիքից հետո կիթառի հնչյունների ներքո վայելում էինք գիշերը։Այսքանից հետո գնացինք քնելու։

Վաղ արթնանալով հավաքեցինք մեր իրերը,քանի որ պետք է վերադառնայինք Երեւան։Ճաշից հետո ճանապարհ ընկանք։ Ետ վերադարձի ժամանակ զրուցում էինք մեր նոր ընկերների հետ եւ չզգացինք թե ժամանակն ինչպես անցավ։Հրաժեշտ տվեցինք մեր ուսուցիչներին եւ ընկերներին , սեպտեմբերին հանդիպելու մեծ ցանկությամբ: