Ձմեռային ընթերցումներ

Ձմեռային ընթերցումներ

Լուցկիներով աղջիկը

(վերլուծություն)

Մի ցուրտ երեկո , աղջիկը շրջում էր փողոցներով, որպեսզի իր լուցկիները վաճառի: Նա մրսում էր , քանի որ հագել էր իր մոր հնամաշ կոշիկները, որոնք առանձ այն էլ մեծ էին և անհարմարավետ: Քիչ անց աղջկանից ողանում են իր կոշիկները, որպեսզի երեխայի համար օրորոց պատրաստեն: Աղջիկը մնում է ոտաբոբիկ: Նա շատ էր մրսում , սակայն տուն վերդառնալ չէր կարող, քանի որ ձեռնունայն տուն վերդառանալու պատճառով նրա ֆաժան հայրը կճպատժի աղջկան: Այս ամենից բացի տուն վերդառանալը անիմաստ էր քանի եր տանը նույնպես ցուրտ էր:

Աղջիկը շատ էր մրսել և իր տաքանալու միակ միջոցը լուցկին էր: Նա գնում է մի պատի տակ նստում և սկսում լուցկիները վառել: Առաջին լուցկին վառելիս նա տեսիլք է տեսնում, թե իբրև տաք կրակը նրան ձերմացնում է , սակայն լուցկին հանգչում է: Նա վառում է երկրորդը, այս անգամ նա մի սենյակում էր գտնվում և իր դիմաց դրված էր ճոխ սեղան: Երրորդ լուցիկն վառելով նա տեսնում է շքեղ զարդարված և տաք տուն : Հենց այս ժամանակ նա նկատում է , որ ինչ-որ մեկը մահացավ, քանի որ երկնքից աստղ էր գլորվել իր ետևից հետք թողնելով: Նա տեսիլք է տեսնում , որտեղ իր մահացած տատիկն էր: Աղջիկը այնքան էր կարոտել տատիկին, որ ամբողջ լուցկիները վառում է : Տատիկը պարզում է ձեռքը և նրանք միասին գնում են դիմավորելու Ամանորը:

Առավոտյան պատի մոտ գտնում են աղջկա դին: Նա տաքանալ էր ուզում…

Պատմվածքը մյուսներից առանձնանում է իր եզակի հուզական դաշտով; Այս պատմվածքը անապահով և խեղճ կյանքով ապրող աղջկա մասին է: Աղջիկը իրեն անապահով էր զգում , քանի որ նրա հայրը իրեն պաշտպանելու փոխարեն մշտապես սպառնում էր: Աղջիկը այնքնա էր երազել տաք տան, ճոխ սեղանի, գեղեցիկ եղևնու մասին ,որ այդ ամենը իր համար երազանք էր դարձել և նա դա միայն տեսիլքում էր տեսնում: Նայելով աղջկան հասկանում ենք , որ այդ ամենը մեզ համար սովորական մի բան է: Եվ ուշ ենք հասկանում , որ կան հազարավոր մարդիկ , որոնք չունեն մեր հնարավորությունները և անգամ երազում են դրանց մասին , մինչ դեռ մենք շարունակ բողոքում ենք կյանքից և մշտապես մեղադրում ճակատագրին:

Ամանորյա հեքիաթ

(վերլուծություն)

Կարծում եմ ,պատմությունը մարդկանց կյանքն ու երազանքներն է բնութագրում: Սկզբում պատմում է այն մասին թե ինչերի միջով անցան մայրիները: Ապա պատմում է նրանց երազանքների և ցանկությունների մասին:

Ցավոք նրանց երզանքները կարծես անկատար մնացին քանի որ նրանք կտրվեցին և դեռ մի բան էլ ոչ այնքան լավ պայմաններում հայտվեցին: Իսկ վերջում , բոլորն էլ հասան իրենց երազանքների : Մի մասը ուրախացավ, քանին որ իրենց երազանքը հենց այպես էր կատարվել ինչպես որ իրենք էին ուզում: Երրորդ մայրին շարունակ անիծեց իրեն և իր բախտը , չհասկանալով որ իր երազանք էլ է կատարվել, պարզապես ոչ այնպես ինչպես որ նա էր կամենում:

Եվ իսկապես , պետք է զգույշ երազել, քանի որ երազանքները կատարվելու հատկություն ունեն:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

(վերլուծություն)

Մի աղջիկ շարունակ սրինգ էր նվագում: Նա իր երգերում պատմում էր աշխարհի գեղեցկության մասին: Նաև նվագում էր հրաշքների և կախարդանքների մասին: Մի օր անցորդներից մեկը նիան ասում է , որ իրականում աշխարհը այդպես գեղեցիկ և խորհրդավոր չէ ինչպես որ նա է պատկերացնում: Անցորդը նրան հորդորեց գրել այնպիսի երգեր, որոնցում ամեն բան իրական կլինի: Աղջիկը տխրեց , իսկ երբ փորձեց նվագել այնպես ինչպես որ անցորդը ասաց, նկատեց որ սրինգը չի նվագում:

Աղջիկը սրինգին հարցրեց թե որն է պատճառը, որ այն այլևս չի նվագում: Ի պատասխան սրիգը ասաց, որ կնվագի այն ժամանակ երբ աղջիկը կնվագի այն ինչին որ ինքն է հավատում, այլ ոչ թե այն ինչին որ բոլորն են հավատում: Այդ պահից սրինգը սկսեց կրկին նվագել և աղջկա ստեղծագործական աշխատանքները անտարբեր չէին թողնում ոչ ոքին:

Միշտ պետք է հիշել, որ այս աշխարհում կա մի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ պետք է հավատա իր մտքին, քանզի միայն այդպիսով կարելի է դառնալ հանճար: Այո այդպիսով կլինենք հանճար , թեկուզ և հնարավոր է ոչ աշխարահռչակ , սակայն մեր հոգում այն ամենահայտնի հանճարը կլինի երբևէ:

Շարլի Չապլինի նամակը դստերը

(վերլուծություն)

Նամակը կրում է դաստիարակչական բնույթ: Չարլին նամակը գրել է Ծննդյան գիշերը, այդ ժամանակ նրա ընտանիքի բոլոր անդամները քնած էին: Նամակը ուղղված է դստերը` Ջերալդինային:

Չարլին պատմում է թե ինչպիսին է եղել իր աղջկա մանկությունը, պատմում է թե ինչպես էր ամեն երեկո հեքիաթեր կարդում երեխայի համար: Ասում է , որ չնայած նրան որ հեռու է գտնվում, միևնույնն է աղջկա պատկերը աչքերի առաջից մեկ վայրկյան անգամ չի հեռանում: Ասում է , որ իր աղջիկը լավ պարուհի է, ով վայելում է հադիսատեսի սերը և հարգանքը: Նամակի մեջ նա խրատում է դստերը, ասելով ` երբեք քեզ վեր չդասես հասարակությունից, իսկ երբ սկսես քեզ վեր դասել այդժամ լքիր բեմը: Երբ մի օր մտածես այն բանի մասին թե դու առավել ես, ապա շրջիր մետրոյով, քայլիր արվարձաններով և նայիր մարդկանց աչքերին, միայն այդժամ կհասկանաս, որ դու նույնպես նրանց մի մասն ես կազմում: Նա նաև ասում է, որ եթե ունենաս մեծաքանակ հարստություն, ապա չմոռանա նաև կարիքավորներին : Երբ ծաղսի երկու ֆրանկ, հիշի որ հաջորդ երրորդը իրենը չէ: Այնուհետև ասում է, որ նա շատ հեքիաթներ է պատմել, բայց երբեք չի պատմել իր կյանքի հեքիաթը: Իր հեքիաթի սկիզբը գորշ գույներով էր, նա մի կարիքավոր տղա էր , ով շրջում էր փողոցներով ուրախեցնում մարդկանց և դրա դիմաց ողորմություն խնդրում: Ասում է, որ այդ մարդիկ նույնիսկ չէին էլ հասկանում այն, որ նա ինչքան ծիծաղեցնում է մարդկանց, դրանից ավել էլ ինքն է լաց լինում:

Կարծում եմ , Չարլիի նամակը պետք է խրատի ոչ միայն Ջերալդինային, այլև բոլոր-բոլորին:

Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

(վերլուծություն)

Մոսկվա քաղաքում ցրտաշունչ ձմեռ էր: Մի անօթևան ծերունի օրեր շարունակ անց կացնելով դրսում, հյուծվել էր և սովամահ էր լինում: Այդ նուն ժամանակ Մոսկվայից քսան կիլոմետր հեռավորության վրա գտվող հյուանոցներից մեկում, սնանկություն էր տիրում: Մի գիշեր ծերունին թակում է հյուրանոցի դուռը և տիրոջից խնդրում ապաստան և ուտելիք: Տերը ասում է , որ դա մոտավորապես կկազմի երեք ռուբլի: Ծերունին ազնվորեն ասում է , որ դրամ չունի: Տերը նրան խղճում է և ներս հրավիրում: Ծերունուն ճակնդեղով ապուր է հյուրասիրում և հաց: Նա այնքան քաղցած որ, որ շտապով ուտում է ամենը և վերջում մորուքի վրա ճակնդեղի հետքեր են մնում: Ծերունին ասում է , որ առավոտյան շուտ կհեռանա, բայց մեկ օր անպայման կվերադարձնի երեք ռուբլին: Տեր այս ամենին լրջություն չի տալիս:

Անցնում են ժամանակներ և հյուրանոցում գործը սկսում է լավանալ: Տերը որոշում է գնալ եկեղեցի և շնրհակալություն հայտնել Տիրոջից: Երբ մտնում է եկեղեցի հայացքը ընկնում է մի նկարի վրա որտեղ պատկերված էր մի ծերունի: Մոտենալով նա հասկանում է , որ դա այդ նույն ծերունին է : Մորուքի վրա նկատում է նաև ճակնդեղի հետքերը, ապա տեսանում է սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Պատմությունը այն մասին է , որ որքան էլ մարդ վատ վիճակում գտվի միևյունն է պետք է օգնի մերձավորին, քանզի դա մեկ օր անպայման ետ է վերադառնում: Այլ կերպ ասած` լավություն արա և ջուրը գցիր:

Փիրըլ Բաք  «Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան»

(վերլուծություն)

Պատմվածքը մի տղայի մասին է, ով Սուրբ Ծննդյան նախօրեին , ցանկանում էր նվեր գնել իր հոր համար , սակայն գումար չուներ: Տղան որոշում է, որ այդ օրը հոր փոխարեն ինքը կաշխատի ախոռում: Առավոտյան վաղ զարթնելով տղան կաըարում է ողջ աշխատանքը, ապա վերադառնում և քնած է ձևանում: Հայրը առավոտյան ախոռ գնալով ուրախությունից ցնցվում է: Տղայի անակնկալը ստացված էր:

Պատմվածքի իմաստը կայանում է նրանում, որ եթե ցանկանում ենք որևէ լավ արարք գործել, ապա դրա համար գումար ունենալ պետք չէ: Կարևորը այն է ` թե ինչպես է մտածված և ինչ սրտով:

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

(վերլուծություն)

Գլխավոր հերոսներն են Դելլան և Ջիմը: Նրանք երիտասարդ ամուսիններ են և ապրում են շատ հասարակ կյանքով: Ունեին ընդամենը երկու թանկ բան, որոնցով հպարտանում էին: Մեկը Ջիմի՝ հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը՝ Դելլայի՝ երկար և փայլփլող մազերը: Նրանք ապրում էին վարձով բնակարանում և պատրաստվում էին նշել ամանորը: Ցանկանում էին միմյանց նվերներ գնել, բայց գումար չունեին: Դելլան վաճառեց իր շքեղ մազերը, որպեսզի Ջիմի ժամացույցի համար նոր պլատինե շղթա գնի: Իսկ Ջիմը հենց այդ նույն ժամացույցը վաճառեց, որ Դելլայի համար սանրերի հավաքածու գնի: Երկուսն էլ զարմացան, երբ տեսան նվերները, բայց որոշեցին դրանք պահել, մինչև  որ պետք կգան:

Նովելը սիրո և նվիրվածության մասին է: Հերոսների միջոցով մենք տեսնում ենք, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այնքան շատ սիրել, որ կգնան մինչև անգամ անձնազոհության: իՆձ համար շատ կարևոր է և առանձնահատուկ է այն, որ ո՛չ Ջիմը, ո՛չ Դելլան ողբերգության չվերածեցին կատարվածը: Չվիճեցին, չնեղացան իրարից, որ վաճառել էին իրենց միակ ուրախությունները:

Ըստ իս, Օ Հենրիի ամբողջ ասելիքը ամփոփված է հետևյալ տողերի մեջ. «Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութ դոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը։ Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին։ Բոլոր նվիրատուներից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են։ Ամենուրեք ու ամեն տեղ։ Եվ մոգերը նրանք են»:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s